
Երեկվանից պաշտպանության նախարարության մուտքերը եւ ելքերը անետ կորած եւ զոհված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել: Հարազատները պնդում են՝ մինչեւ չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, թե որտեղ են իրենց զավակաները, չեն հեռանալու:
ՊՆ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ նախարարության շենքից: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնում են, որ ամբողջ գիշեր լուսացրել են իրենց աշխատասենյակների պատուհանների մոտ, մի շարք աշխատակիցներ էլ նշում են՝ տարբեր հարցերով դեռ երեկ դուրս են եկել ՊՆ շենքից եւ այլեւս չեն կարողանում վերադառնալ իրենց աշխատանքին:

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները լրատվամիջոցներին չեն թույլատրում լուսաբանել, տեսանկարահանել ակցիան: