Գլխավոր Մարզեր Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք տրամադրելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք տրամադրելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

0

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին՝ առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի, տալ նաեւ ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք:

Ըստ նախագծի հեղինակների, օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը:

Ներկայացնելով նախագիծը, Արմեն Խաչատրյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել, քանի որ զենքի օգտագործման կանոնների եւ առհասարակ զենքի հետ կապված իրավահարաբերությունների առնչությամբ կա որոշակի փուլում արդեն ստեղծված փաթեթ, որը համապարփակ կարգավորումներ ունի։

«Մեզ նաեւ վիճակագրական տվյալներ են պետք, եւ ազդեցության գնահատականի հարց պետք է լուծվի։ Այս ամենից ելնելով՝ հարցի քննարկումը հետաձգենք»,- շեշտեց Ա. Խաչատրյանը։

Մեկնաբանել