Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վնասվել էր Գորիսի մուտքն ազդարարող «Զանգեր» հուշարձանի հենապատը: Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ հուշարձանի հարակից տարածքն իր նախկին տեսքին է: Այս մասին տեղեկացնում է Գորիսի քաղաքապետարանը՝ վարորդներին մաղթելով բարի երթ եւ անվտանգ երթեւեկություն։