Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան

Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան

0

Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում եւ անկանոն կրակում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները եւ պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Մեկնաբանել