Գլխավոր Արտակարգ Արագածոտնում բախվել են BMW-ն եւ Volkswagen-ը, որը գլխիվայր շրջվել է, BMW-ն էլ...

Արագածոտնում բախվել են BMW-ն եւ Volkswagen-ը, որը գլխիվայր շրջվել է, BMW-ն էլ բախվել է գազատար խողովակին

0

Արագածոտնի մարզում, ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Քուչակ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արամ Սարգսյանի վարած BMW մակնիշի եւ Երնջատափ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արգիշտի Սիսակյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդ Ա. Սիսակյանն ու նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 57-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով գազատար խողովակին։

Բախման հետեւանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով գազատար խողովակին։

Մեկնաբանել