Գլխավոր ՍՊՈՐՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

0

Հայ ծանրորդները հիանալի են սկսել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը։ 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցել է 390 կգ արդյունք։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են եւ մրցավայրից հետեւում են հայ ծանրորդների ելույթներին։

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մեդալակիրներին՝ ընդգծելով, որ հաղթանակները ոչ միայն մարզիկների եւ նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլեւ ոգեւորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:

 

Մեկնաբանել