Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով: Ծրագիրն իրականացվել է «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնությամբ:
«Հայկական ժամանսկի» հետ զրույցում ծրագրի ղեկավար Արտաշես Մարգարյանը տեղեկացրեց, որ 4 մլն 17 հզ դրամ արժեցող կայանը հնարավոր է եղել ձեռք բերել Մերձավոր Արեւելքի Կաթողիկե Բարեգործական Ասոցիացիայի հատկացրած միջոցներով (CNEWA): 2021 հունվարին մեկարկած ծրագրի շրջանակներում կայանը ոչ միայն գնվել այլեւ տեղադրվել է: Սա էապես կնպաստի բուհի ծախսերի նվազեցմանը»,- ասաց Արտաշես Մարգարյանը:
Համալսարանի բյուջեի հիմնական մասն ուղղվում է անձնակազմի աշխատավարձերին, շենքի պահպանմանը եւ կոմունալ ծախսերի վճարումներին: Յուրաքանչյուր տարի միայն էլեկտրաէներգիայի համար հաստատությունը վճարում է միջինը 750.000-850.000 ՀՀ դրամ:
Այդ գումարն, ըստ պատասխանատոեւների, կարող էր ուղղվել կրթության որակի բարելավմանը եւ զարգացմանը: