Այսօր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի եւ նրա ընտրյալի՝ Արփի Ավետիսյանի հարսանիքն է։
Համացանցում հայտնվել են հարսանիքի նոր տեսանյութերը։
Նվեր Ծառուկյանի հարսանեկան խնջույքն անց է կացվում «Փարավոն» ռեստորանային համալիրում, որի վարողներն են Ավետ Բարսեղյանը, Իվետա Մուկուչյանը, Նիկոլայ Բասկովը, Յուլյա Լիսենկոն։ Տեսանյութում երգիչ Սոսո Պավլիաշվիլիի, Սոնա Ռուբենյանի եւ Արամ MP3-ի ելութներն են։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին եւ այն հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։
Այս մասին տեղեկացնում է News.am-ը։
Տեսանյութերը՝ Սոսո Պավլիաշվիլիի, Maga Avakyan-ի,
Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջերից