
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի մարզադպրոցի հարեւանությամբ կառուցվող քաղաքային զբոսայգու տարածք եւ հետեւել իրականացվող աշխատանքներին:
Եղվարդ համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է, որ համայնքում երբեւէ քաղաքային զբոսայգի չի եղել եւ հանգստյան գոտու կառուցումը միտված է աշխուժացնելու համայնքային կյանքը, լցնելու քաղաքացիների առօրյան:

Հանգստյան գոտու կառուցման աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի եւ այս պահին ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում Եղվարդում կառուցվում է առաջին եւ ընդարձակ քաղաքային զբոսայգին՝ շատրվաններով, բեմահարթակով, փոքրիկների համար նախատեսված լողավազանով, խաղահրապարակով եւ այլն:
Աշխատանքների կեսից ավելի արված է:Առաջիկայում տարածքը սալիկապատվելու, կանաչապատվելու եւ բարեկարգվելու է: Այգու շահագործումը նախատեսված է հուլիսին: