Գլխավոր Արտակարգ Անցած օրվա ընթացքում տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակումից 8 մեքենա է դուրս...

Անցած օրվա ընթացքում տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակումից 8 մեքենա է դուրս բերվել

0

Ապրիլի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա եւ 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել