Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետեւ գազատար խողովակի հենասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ա. Դավթյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։