
Կարեւորելով ՀՀ Ամրավիրի մարզ-Հիմնադրամ գործակցությունում գիտական, կրթական, մշակութային, առողջապահական եւ սոցիալական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի, եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի, այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:
Կողմերի միջեւ կնքված հուշագրի հիմնական նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն` նպաստելով բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը։Բացի այդ, Արմավիրի մարզի համայնքներում մշակել եւ համատեղ իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային, տնտեսական եւ այլ ծրագրեր: Իսկ Հացիկ համայնքում ապահովել մանկան զարգացման կենտրոնի հիմնումը եւ վերջինիս նորարար ու առաջադեմ ծրագրերի իրականացումը:
