![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Գերիների վերադարձի հարցը ռուսական կողմի համար առաջնահերթություններից մեկն է: Այդ ուղղությամբ համառ ու հետեւողական աշխատանք է ընթանում: Փաստացի տեղյակ եք՝ մեկ անգամ չէ, որ գերիներ են վերադարձել: Ես վստահ եմ, որ Մուրադովն այդ ուղղությամբ կշարունակի աշխատանքը»,-ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։