Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը: