Գլխավոր Без рубрики Հայաստանի ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը

Հայաստանի ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը

0

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: Ապրիլի 13-ին նախատեսված քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց:

ԱԺ-ից  հայտնում են, որ պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն եւ կքվեարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացուﬓեր կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացուﬓեր կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները:

Խորհրդարանին կներկայացվեն նաեւ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Նիստերի ընթացքում կքննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդաﬕ նշանակման հարցը:

Մեկնաբանել