Բաբայան ընտանիքի համար լուսաբացը բերել է մի ծոց խռովք,կորստի մի կապոց,մի նշույլ հոգոց,մի նշխար լքում,մի աշխարհք պարտք աշխարհին։
Անդրանիկն է ընկել…
Փշաքաղված են այգուդ ծաղիկները, Անդրանիկ՝ հերոս-նվիրյալ,մնացիր հիշողության տիեզերքում,պատմավեպի մի հատորի մեջ, վիրավոր հավքի վերքերի մեջ։
Անդրանիկն էլ վերադարձավ,ժողովուրդ,նա էլ իր հանգրվանը եկավ՝իր հերոս ընկերների մոտ։
Անդրանիկ Բաբայանը ծնվել է 1986 թ-ին Սիսիանի համայնքի Բալաք գյուղում։ Շաղատի միջն.դպրոցն ավարտելուց հետո մեկնել է բանակ,զորացրվելուց հետո ամուսնացել է Անահիտի հետ՝կազմելով երջանիկ ընտանիք։ Ունեցել են 3 զավակ։
2016 թ-ին ծառայության է անցել Սիսիանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Պատերազմի օրերին Անդրանիկն արդեն առաջնագծում էր։ Զենքը ձեռքին, անքուն, հոգնած ու տանջված,իր զավակներին պաշտպանելու մեծ պատգամով,նրանց անհուն կարոտով, տահմանին կանգնած էր։Զավակներին այնքան խոստումներ էր տվել.
Անդրանիկի պայքարն ավարտվեց հոկտեմբերի 13-ին,դիպուկահարի կրակոցից։
Խոստումներն այդպես էլ խոստումներ մնացին։
Կարողացավ դրոշով վերադառնալ՝ հայոց եռագույնով, որ ծածանի իր զավակների գլխավերևում,որ նրանք միշտ հիշեն,որ իրենց հայրը զոհվել է հանուն հայրենիքի,որ հետո իրենք ծածանեն հոր՝ վեր պարզած դրոշը, որ այն երբեք վայր չդնեն՝ հանուն իրենց հոր անավարտ պատգամի,հանուն նրա չապրած կյանքի, հանուն նրա վառ հիշատակի։
Հավերժ փառք,հավերժ խոնարհում քեզ,հերոս
Գրառումը՝ Նառա Հովհաննիսյանի ֆեսյբուքյան էջից: