Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին եւ Արաբո Ղազարյանին:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները:Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական եւ անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաեւ հետագայում խոշոր անասնաֆերմա կառուցելու ծրագրի հավանականությունը:
Իրանահայ գործարարները ցանկություն են հայտնել ներդրումային այս ծրագրի մեկնարկը տալ Արարատի մարզից՝ հետագայում այն մյուս մարզերում եւս ընդլայնելու նպատակով:
Մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը պատրաստակամություն է հայտնել մարզպետարանի լիազորությունների եւ մարզի հնարավորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրագործմանը: