Գյուղացիական տնտեսությունների ոռոգման շրջանին զուգահեռ՝ Լոռու մարզում մեկնարկել են ջրանցքների մաքրման աշխատանքները:
Գարնան նախապատրաստական եւ ջրանցքների մաքրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետները եղել են ՋՕԸ Օձունի մասնաճյուղում:
Այս պահի դրությամբ ամբողջությամբ մաքրվել են.
Այրում-Ճոճկան ջանցք- 1.9 կմ
Ճոճկանի ներտնտեսային ջրանցք- 2.1 կմ
Այրում-Ճոճկան պոմպակայանի մոտեցնող ջանցք- 0.4 կմ հատվածները:
Լոռու մայր ջրանցքից մաքրվել է 8.2 կմ, Շնողի ներտնտեսային ցանցից՝ 400 մ տարածք: Նախատեսվում է ընդհանուր առմամբ մաքրել 40.6 կմ ներտնտեսային եւ միջտնտեսային ջրանցքներ:
Ըստ պլանավորված ժամանակացույցի՝ աշխատանքները կավարտվեն մինչեւ ապրիլի 25-ը: Ոռոգում կիրականացվի մայիսի 1-ից:
Ոռոգման շրջանի սկսվելուն պես՝ համակարգը ամբողջովին պատրաստ կլինի ոռոգման ջրով ապահովելու գյուղացիական տնտեսություններին: