Գլխավոր Без рубрики Պատանի կապանցիները վերադարձան մրցանակներով

Պատանի կապանցիները վերադարձան մրցանակներով

0

«Էտյուդ» նկարչության, ասմունքի եւ թատերարվեստի ապրիլի 10-ին կայացած մրցույթ-փառատոնին Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժինը ներկայացել էր Հ. Թումանյանի «Բարեկենդանը» եւ «Սուտլիկ որսկանը» հեքիաթների հիման վրա ստեղծված բեմադրությամբ:

Կապանցի պատանի դերասանների ներկայացումն արժանացավ առաջին մրցանակի (դասատու՝ Արթուր Գաբրիելյան): Մրցանակի արժանացան կրթօջախի կերպարվեստի բաժնի սաներ Էլեն Գալստյանը՝ առաջին կարգի դափնեկիր եւ Լինա Մկրտչյանը՝ երրորդ կարգի դափնեկիր (դասատու՝ Աստղիկ Գրիգորյան): Մայրաքաղաքում արվեստի մանկական դպրոցի սաները եղան Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Արարատում՝ Վազգեն Սարգսյանի, Զանգակատանը՝ Պարույր Սեւակի տուն-թանգարաններում, Ամաղու Նորավանքում։

https://syuniacyerkir.am/

Մեկնաբանել