Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 (մոտ 2 կմ) ճանապարհահատվածը:
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ շինաշխատանքներն իրականացնում է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։
Շինարարությանը զուգահեռ՝ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։
Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Այս ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում է գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր: