
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչեւ ժամը 12:00-ն` Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
