Գլխավոր Հասարակություն Հայ զինագործը անելիք ունի, հայկական ռազմարդյունաբերությունը անելիք ունի․ Տիգրան Կարապետյան

Հայ զինագործը անելիք ունի, հայկական ռազմարդյունաբերությունը անելիք ունի․ Տիգրան Կարապետյան

0

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքի էջում գրառում է կատարել․

«Տարիներ առաջ երբ սիրիական պատերազմի թեժ փուլն էր,Մոսկվայում ծանոթացա սիրիացի մի զինվորականի հետ,երկար խոսեցինք… զենքերից, սպառազինությունից ու թուրքից: Մարդը զարմացած էր, որ մենք չունենք ռազմարդյունաբերություն, զարմացած էր՝ որ մենք պատրանքներ ունենք թուրքի մասին, զարմացած էր՝ որ մտավոր ու գիտական ահռելի ներուժ ունեցող ազգը իրեն պաշտպանելու զենք չի ստեղծում….

Դե խեղճ մարդը ի՞նչ իմանար, որ մենք ավելի «կարեւոր» գործերով ենք զբաղված, որ մենք սեղանի շուրջ հազար անգամ Ստամբուլը գրավել ենք, որ մենք կենացներով Մասիսը հետ ենք բերել:

Ալիեւի այսօրվա հրապարակած ֆոտոներն ու Հուլուսի Աքարի հայտարարությունը մի բանի մասին էր՝ հայ զինագործը անելիք ունի, հայկական ռազմարդյունաբերությունը անելիք ունի:

Ես իմ անելիքը գիտեմ….»,–գրել է Տիգրան Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր եւ մանդատից հրաժարվել է 2020թ․ դեկտեմբերի 18-ին

Մեկնաբանել