
Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են եւ ջերմամեկուսացվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշվում է, որ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթներով՝ ՏԿԵՆ եւ ՄԱԶԾ համագործակցության արդյունքում:

Ծրագրով նախատեսվում է շենքերի արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում, ինչը մարզաբնակ քաղաքացիներին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը, արդիականացնել շենքերի արտաքին տեսքը եւ բարձրացնել համայնքների զբոսաշրջային գրավչությունը: