
Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամլիրի տարածքում ապրիլի 14-ին մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությունը՝ նվիրված Մեծ հայրենականի զոհերին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը՝ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային միացել է նաեւ Հայաստանը: «27 միլիոն ծառ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 միլիոն զոհերի» նախաձեռնությունը դեռ նախորդ տարի կար, բայց քանի որ համավարակը խանգարեց այդ ակցիան ավելի մասշտաբային անցկացնելուն, ունեցանք միայն հեռավար #СадПамятиДома հեշթեգով
ակցիան՝ ապահովելով 27 միլիոն թիվը, բայց այս տարի արդեն որոշեցինք ակցիան արդեն մեծամասշտաբ անցկացնել»- տեղեկացրեց «Հաղթանակի կամավորներ» միջազգային շարժման ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը՝ նշելով, որ Հայստանը միջազգային այս ակցիային միացած երկրորդ պետությունն է եղել՝ էստաֆետն ստանալով Ղրղզստանից եւ փոխանցելով Մոլդովային:

Ակցիայի շրջանակում Գյումրիում եւ Վանաձորում տնկվեց 160 ծառ՝ կեչիներ եւ արոսենիներ:
Նշենք, որ ՌԴ-ում ակցիան սկիզբ է առել Նովոռոսիյսկ քաղաքում, որտեղ ծառատունկը ի պատիվ մեր հայերնակից Հունան Ավետիսյանի էր:
Գյումրիում ակցիային միացել էին նաեւ 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորնեը, կամավորներ, դպրոցականներ:
Ծառատունկն իրականացվեց «Վոլոնտյորի պոբեդի» շարժման եւ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։