
«Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, դուք հարց տալու իրավունք չունեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գոռ Գեւորգյանին
Ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, ներկայում անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին։ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել Գեւորգյանի հարցադրմանն ու ասաց․ «Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել, դուք հարց տալու իրավունք չունեք»։
