Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրով պարգեւատրեց ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի, միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու, 2020թ.լավագույն ոճաբան ճանաչվելու եւ աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի հայտարարած մրցույթում՝ որպես սանրվածքների նկարիչ-մոդելավորող, «Ոսկե դիպլոմի» արժանանալու համար:
Մարզի ղեկավարը Ա. Խուդադյանին մաղթեց աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: Վերջինս իր հերթին երախտագիտություն հայտնեց գնահատանքի համար: