Գլխավոր ԵՐԵւԱՆ Կորոնավիրուս․ 1075 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Կորոնավիրուս․ 1075 նոր դեպք, մահացել է 21 մարդ

0

Հայաստանում ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1075 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205128 դեպքի: Այս մասին  հայտնում են  ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 915473 վերջին մեկ օրում` 5869 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16134 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 471-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 184243 անձ` վերջին մեկ օրում 583 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3794 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:

Մեկնաբանել