Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

0

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 33 եւ ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագծով սահմանվել է նաեւ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը՝ առնվազն 15 դատավոր, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ:

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային եւ ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:

Մեկնաբանել