
Ֆեյսբուքի օգտատեր Արայիկ Պարոնյանը դիմել է Սյունիքից ընտրված պատգամավորներին․ «Սյունիքից ընտրված դեպուտատնիկներին, դուք գոնե գիտեք,որ միակ արժանիքը, որ հայտնվել եք քայլիստների ցուցակում, դա այն է, որ ձեր խմբում եղել եք,կամ ամենաբոյովը,կամ ամենաչաղլիկը,կամ ամենաանբարոյականը։ Հիմա ուշադիր լսեք՝
Դադարեցրեք թուրքի հետ համատեղ ապրելու ձեր դարավոր երազանքի քարոզը,դուք 2018֊ին կուրորեն,թե ոչ մասնակիցն եք դարձել հայոց ամենաողբերգական և ամենախայտառակ էջը գրելուն, դառնալով մեր ժամանակների Մխիթար Սպարապետի գլուխը կտրող չարիքը։ Բայց ձեր արարքի պատասխանը ժամանակին տվել է Գուսան Աշոտը իր “Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի,անարմատ է” խոսքերով։

Ձեր ճակատից,երբեք չի մաքրվելու դավաճանի խարանը։դո՝ւք,արդեն,կորցրել եք ձեր քունը։Սպասե՝ք ձեր ժամին,այն արդեն մոտ է»։