
Երեքշաբթի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 8 քաղաքացի՝ Իջեւանից եւ հարակից համայնքներից:
Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ սոցիալական, աշխատանքի տեղավորման եւ քաղաքաշինական բնույթի:

Դիմումներին ընթացք տալու եւ արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը հստակ հանձնարարականներ է տվել, իսկ մի շարք խնդիրների տեղում տրվել են սպառիչ պատասխաններ եւ լուծումներ։