Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի մարզպետարանը շարունակվում է փակ մնալ

Շիրակի մարզպետարանը շարունակվում է փակ մնալ

0

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝  նրանց  պահանջը շարունակում է նույնը մնալ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եւ իրենց զինվորների հարցի լուծում։

«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխաներն են, եւ թող մեր գերագույն հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան ժամանակ մարզպետարանից չենք գնա,  մինչեւ գա»,-նշեցին ծնողները:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Խծաբերդի հատվածում գերի ընկած տղաների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը: Երեկոյան հարազատները թույլ են տվել, որ կին աշխատակիցները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։

«Այնպես չէ, որ մենք բռնի ուժով ստիպել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ են մնացել»,– ասացին գերիների հարազատները:

Արմենուհի Մխոյան

Մեկնաբանել