Սյունիքի մարզի Թասիկ գյուղի՝ կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ին, որին մասնակցել են են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից եւ գյուղի 10 բնակիչ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին եւ մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ եւ չի վերադարձել: