Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Վարդենիսի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով եւ կշարունակի գործել

Վարդենիսի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով եւ կշարունակի գործել

0

Վարդենիս քաղաքի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով եւ բարձր մակարդակով կշարունակի գործել:  Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Վարդենիսի հիվանդանոցի հետ կապված՝ կայացվել է որոշում, եւ այդ հիվանդանոցը կշարունակի գոյություն ունենալ, զարգանալ, քաղաքացիական հիվանդանոց կլինի, կհագեցվի նոր տեխնիկայով, կնորոգենք, եւ ամենաբարձր մակարդակով այդ հիվանդանոցը կշարունակի գործել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ քաղաքացիական հիվանդանոցները հատկապես մեծ եւ արդյունավետ աշխատանք են իրականացրել ռազմական դրության ընթացքում:

Մեկնաբանել