Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ ապրիլի 14-ին տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.
1.Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
2.Սպիտակ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
3.«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալուն համաձայնություն տալու մասին
4.Սպիտակ համայնքի Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 17 շենք, թիվ 48 հասցեի բնակարանը Մանվել Կարապետի Բունիաթյանի ընտանիքին նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
5.Սպիտակ համայնքի Շվեյցարական թաղամասում գտնվող 06-006-0200-0005 կադաստրային ծածկագրով հողամասի, դրա վրա գտնվող բնակելի տան և բնակելի նշանակության շինությունների նկատմամբ Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին:
Ավագանու որոշման նախագծերին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://87.241.173.9/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v… :
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո ավագանին անցավ դրանց քննարկմանը: Հարց ու պատասխաններից հետո ավագանին միաձայն կողմ քվեարկեց բոլոր հարցերին:
Նիստին ներկա էին նաև «Սովորե՛լ, գործե՛լ, փոփոխե՛լ» ծրագրի մասնակից երիտասարդներն, ովքեր մեծ հետաքրքրվածությամբ և նոր գիտելիքներ ստանալու ցանկությամբ էին եկել նիստին: Նրանք մեծ ուշադրությամբ հետևեցին նիստի ողջ ընթացքին, մասնակցեցին քննարկմանը, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին համայնքի ղեկավարին և ստացան սպառիչ պատասխաններ։ Ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդները պարբերաբար մասնակցում են նաև ավագանու նիստերին, նրանք հնարավորություն են ունեցել ոչ միայն բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, այլ նաև ստանալ աջակցություն իրենց նախաձեռնություններում։
Երիտասարդների համար սա ևս մեկ փորձ էր՝ ավելացնելու իրենց գիտելիքների շրջանակը, առավել մանրամասն ծանոթանալու համայնքային խնդիրների լուծման գործընթացին և ՏԻՄ գործառույթներին։