Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորցի նահատակված 14 հերոսներ հետմահու արժանացան «Մարտական ծառայություն» մեդալի (ֆոտո)

Վանաձորցի նահատակված 14 հերոսներ հետմահու արժանացան «Մարտական ծառայություն» մեդալի (ֆոտո)

0

Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը: Ապա շնորհակալության եւ խոնարհումի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նա մասնավորապես ասաց. «2020 թվականին հայ ժողովուրդն ապրեց վերջին հարյուրամյակի ամենադաժան օրերը: Արցախյան պատերազմին զոհ գնացին մեր բազմահազար հայորդիներ: Անչափելի խորն է հերոսներ կորցրած հարազատների ցավը, այն անբուժելի վերք է ողջ հայ ժողովրդի սրտում: Խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջեւ: Մենք՝ ապրողներս, պարտավոր ենք մեր կյանքով ու գործով մեր տղաների թողած կիսատ գործը հասցնել ավարտին: Պարտավոր ենք այնպես անել, որ հպարտությամբ ասենք, որ մեր տղաները հանուն հայրենիքի եւ հանուն հաղթանակի են զոհվել, ոչ թե հանուն ոչնչի: Մենք վերակերտելու ենք մեր հաղթանակները: Պետք է այնպես դաստիարակենք սերունդներին, որ հայրենիքի հանդեպ վեհ գաղափարը երբեք չխամրի ոչ մեկի սրտում»:

Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գեւորգյանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալի են արժանացել.

Արզումանյան Հրաչյա Սեյրանի

Ղարդաշյան Ռոման Վլադիմիրի

Պետրոսյան Արեն Սամվելի

Մոսոյան Դավիթ Արամի

Հարությունյան Արտյոմ Սպարտակի

Եղշատյան Գեւորգ Արթուրի

Սիմիկյան Արթուր Միքայելի

Բոյաջյան Գոռ Մհերի

Մարտիրոսյան Վրեժ Մուկուչի

Ավետյան Սեյրան Կարենի

Սարգսյան Սերգեյ Ժորայի

Առաքելյան Արեն Մարատի

Հովհաննիսյան Եղիշ Մաքսիմի

Աղաբաբյան Արծրուն Վասիլի:

Փառք եւ խոնարհում հանուն հայրենիքի զոհված քաջերին:

 

Մեկնաբանել