Գլխավոր Արտակարգ Վրաերթի են ենթարկվել 6 զինծառաjող, երկուսը մահացել են

Վրաերթի են ենթարկվել 6 զինծառաjող, երկուսը մահացել են

0

Այսօր ապրիլի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ինչպես հաղորդում է shamshyan.com –ը, ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի, նրանց թողնելով անօգնական դիմել է փախուստի։ 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի  եւ  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության պարզվել է եղել է ոչ սթափ։ Ս․ Սեդրակյանի որոշմամբ վարորդը ձերբակալվել է։

Մեկնաբանել