Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Տելեկոմ Արմենիա» ընկերության վանաձորցի 26-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում...

«Տելեկոմ Արմենիա» ընկերության վանաձորցի 26-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը, 2017թ. փետրվարին ստանձնելով Վանաձոր քաղաքի Տ.Մեծ հասցեում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող պահոցի գույքի պատասխանատու անձի պաշտոնը, օգտվելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններից,  2020թ. մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս կտրտելով, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.696.327 դրամ արժողության մալուխները, ապա այրելու միջոցով պղնձյա լարերն առանձնացրել մեկուսիչներից եւ հանձնել որպես ջարդոն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել