Գլխավոր Հասարակություն Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն Արցախի 4 քաղաքների հարակից բնակավայրերում

Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն Արցախի 4 քաղաքների հարակից բնակավայրերում

0

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում եւ անտառային հատվածներում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից  հայտնում են, որ միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ:

Մեկնաբանել