Գլխավոր Արտակարգ Գորիսի «Ճանապարհային տնակ»–ի հարակից տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ

Գորիսի «Ճանապարհային տնակ»–ի հարակից տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ

0

Ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի  մարզի բնակիչ,  36-ամյա Անուշ Ապետյանն է, ով  նշված վնասվածքը ստացել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ»  կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռեւս անհայտ  անձի կողմից  արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել