Մարտի 14-ից մեկնարկած Լոռու մարզային փրկարարական վարչության եւ ենթակա ստորաբաժանումների միջեւ ֆուտզալի եւ ապրիլի 10-ին շախմատի առաջնությունը ավարտվեց՝ «Նվիրված արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին»: Ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղում հաղթող ճանաչվեց Վանաձոր 1 ՀՓՋ-ի հավաքական թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Գուգարքի ՀՓՋ-ի եւ Վանաձոր 2 ՀՓՋ-ի թիմերը:
Իսկ ապրիլի 10-ին շախմատի առաջնությունում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի հավաքական թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Ստեփանավանի եւ Սպիտակի ՀՓՋ-ի թիմերը: Ֆուտզալի եզրափակիչ հանդիպմանը եւ հաղթողների պարգեւատրման արարողությանը ներկա էին ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, վարչության պետ,փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը,վարչության նախկին պետ՝պահեստազորի գնդապետ Նորիկ Բաբայանը եւ այլք:
Հաղթողները պարգեւատրվեցին գավաթով եւ մեդալներով, իսկ առավել ակտիվ մասնակիցները պատվոգրերով: