Գլխավոր Արտակարգ Կոտայքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 38-ամյա հղի կնոջ դի (լրացված)

Կոտայքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 38-ամյա հղի կնոջ դի (լրացված)

0

 Ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն էր։ Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ըստ «Հայկական ժամանակի»՝ Արտավազդ (Փյունիկ) գյուղում ողբերգական դեպք է արձանագրվել: 38-ամյա հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում: Հղիության 7-րդ ամսում գտնվող Լյուդմիլա Ա.-ն տեսողության խնդիրներ է ունեցել, մի քանի օր առաջ էլ ընկած է եղել:

Արտավազդ խոշորացված համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ հարեւանները պատմել են, որ այսօր առավոտյան կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շնչառությունը՝ դժվարացել: Մահացած կինը եւ վերջինիս ամուսինը առողջական խնդիրներ են ունեցել:

«Անառողջ մարդիկ են, կինը լավ չէր տեսնում, ամուսինն էլ՝ նույն ձեւի՝ ո՛չ նորմալ լսում է, ո՛չ նորմալ տեսնում: Այսօր ես բուժքրոջ հետ խոսեցի, ինձ ասաց, որ մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել, բայց հետո ամեն ինչ նորմալ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրանք 2 տարեկան մանկահասակ երեխա ունեն:

Մեկնաբանել