Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցեր

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցեր

0

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ հերթական մարզային այցն են կատարել Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններ, հանդիպել  ագրոնոմների, հողագործների եւ համայնքապետարանների ներկայացուցիչների հետ:

Ինչպես  տեղեկացնում են ՊՈԱԿ-ից, այցի շրջանակում նրանք ծանոթացել խնդիրներին, պայմանավորվել լուծման հարցում: Ձեռք է բերվել հետագա շփումներն ակտիվացնելու, ագրոնոմների այցերն ավելի հաճախակի դարձնելու եւ խորհրդատվության շրջանակն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն: ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն Արարատի մարզի բուսասանիտարների աշխատանքը գնահատել է լավ:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ն իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր՝ դաշտերում, այգիներում եւ պահուuտային ֆոնդի հողահանդակներում, բույuերի, բուuական արտադրանքի, գյուղատնտեuական մշակաբույuերի արտադրության, պահպանման ու իրացման վայրերում եւ այլն հետազոտություններ (մոնիթորինգ)՝ բույuերի կարանտին oրգանիզմների հայտնաբերման, դրանց տարածման արեալի ճշտման, oջախների մեկուuացման եւ կարանտին միջոցառումների իրականացման նպատակով: ՊՈԱԿ-ն իրականացնում է նաեւ բուսասանիտարական դիտարկումներ՝ հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատում, ինչպես նաեւ բույսերի վնասակար օրգանիզմների, ինչպես նաեւ բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների, բանջարաբոստանային եւ հացահատիկային մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների եւ վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքներ:

Մեկնաբանել