Ալավերդու համայնքապետն ու վարչական մասի պատասխանատուներն Աքորի վարչական շրջանում քննարկել են բնակիչների բարձրացրած հարցերը:
Բնակիչներն օրվա խնդիր են համարել արոտավայրերում հարեւանների ու համագյուղացիների անասունների ներխուժումը, եւ վերջինների կողմից պատճառվող վնասները:
Ալավերդու համայնքապետարանը տեղեկացնում է, որ հակասական կարծիքների ու թեժ քննարկման արդյունքում հնարավոր է դարձել որոշում կայացնել առ այն, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով անասնատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության, այն է ոչ սահմնված տեղում անասունների պահելը:
Վարույթը կհարուցվի, եթե տուժող բնակիչը կամ արոտավայրի տերը ներկայացնի դիմում եւ փաստերով ապացուցի, որ անասունը գտնվել է իր ենթակայության տակ գտնվող տարածքում (արոտավայր, դաշտ, պարտեզ, տուն եւ այլն):