Այսօր` ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 80 մետր մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:
shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: