
Հայաստանում ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
