Քաջարանի երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի խորհրդի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատ» ՓԲԸ արտադրության տնօրեն Գառնիկ Լյովայի Ղազարյանը հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2021թ-ի մարտի 5-ի հրամանագրով պարգեւատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ» մեդալով։
2021 թ-ի փետրվարի 10-ի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, 44 օրյա պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորում ստացած, Քաջարանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամներ ՝ Արարատ Մարտունի Զախարյանը, Ջիվանշիր Սամվելի Հովհաննիսյանը, Մխիթար Մերուժանի Թումանյանը, Արսեն Գառնիկի Օհանջանյանը, Արթուր Հայկի Սարգսյանը եւ Կարեն Սերգեյի Մանուչարյանը հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտերում արիություն ցուցաբերելու համար պարգեւատրվեցին «Անդրանիկ Օզանյան» եւ «Դրաստամատ Կանայան» մեդալներով։