Գլխավոր Без рубрики Ռոմանոս Պետրոսյանը պարտվեց Աբովյանի N 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանին

Ռոմանոս Պետրոսյանը պարտվեց Աբովյանի N 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանին

0

Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը, որին Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր, դատարանում հաղթել է Պետրոսյանին եւ շուտով կվերականգնվի իր պաշտոնին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Դատարանը համարել է, որ խախտվել են տնօրենի աշխատանքային իրավունքները եւ նրան ապօրինի են ազատել աշխատանքից:

Աղբյուրը հիշեցնում է,  որ Սվետլանա Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո Կոտայքի մարզպետարանը հետեւյալ հայտարարությունն էր արել, թե ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, իսկ իրականում Ռոմանոս Պետրոսյանն ու իր մերձավորներն ու բարեկամները Կոտայքի մարզի դպրոցները յուրայիններով լցնելու հաղթարշավ էին սկսել,

Մեկնաբանել