Գլխավոր Արտակարգ Խոշոր վթար Լոռիում, 3 մեքենաների բախման հետեւանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝...

Խոշոր վթար Լոռիում, 3 մեքենաների բախման հետեւանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխա

0

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Բազում գյուղի սկզբնամասում բախվել է միանգամից 3 ավտոմեքենա՝ «Нива», «Wolkswagen», «Mitsubishi Pajero» մակնիշի:

Դեպքի վայրից «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, կա 8 վիրավոր: Նրանց թվում կա երեխա, վարորդներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, զինծառայող է:

 

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Բախման հետեւանքով մեքենաներից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն ու շտապ օգնության խմբերը:

լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Մեկնաբանել