Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչեւ 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկող շեմը 63 տարեկանն է։
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության տարիքային շեմը:
Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչեւ 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկող շեմը 63 տարեկանն է։
Միաժամանակ սահմանվում է նաեւ զինվորական կոչումների տարիքային սանդղակ։ Այս փոփոխությունը ԼՀԿ–ի նախագծում առաջարկել է կառավարությունը։
Դրանով շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմի առավելագույն տարիքային շեմ է սահմանվել 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմինը` 55, ավագ սպայական կազմի` մայոր եւ փոխգնդապետ` 58, իսկ գնդապետի համար 63 տարեկանը: