Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Արտագնա խորհրդակցություններ Լոռու մարզի համայնքներում շարունակվում են

Արտագնա խորհրդակցություններ Լոռու մարզի համայնքներում շարունակվում են

0

Նախորդ շաբաթ եւս շարունակվել են Լոռու մարզպետի տեղակալներ՝ Գոռ Ասրյանի եւ Քաջայր Նիկողոսյանի աշխատանքային այցերը եւ արտագնա խորհրդակցությունները մարզի համայնքներում: Գ. Ասրյանը եղել է Գյուլագարակ խոշորացված համայնքում, Կուրթան բնակավայրում, Ք. Նիկողոսյանը՝ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ համայնքներում:
Մարզպետի տեղակալները ծանոթացել են համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, զրուցել բնակիչների հետ, ծանոթացրել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Գ. Ասրյանն այցելել է նաեւ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից Կուրթան համայնքում հիմնված կարի արտադրամաս, ծանոթացել վերջինիս գործունեությանը, արտադրատեսակներին:

Մեկնաբանել